-
30.06.2020|
13:38
Սա կարելի՞ է համարել վերջին նախաձեռնությունը և հնարավոր կլինի սրանով սահմանադրական ճգնաժամի խնդրի կարգավորմանը հասնել՝ Աժ-ում «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը՝ դիմելով զեկուցուղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին:
-
30.06.2020|
13:37
Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալը (Centrist Democrat International) թվիթերում իր գնահատականն է տվել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։
-
30.06.2020|
13:35
Իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատազությանը գրավոր հաղորդում ներկայացրին։
-
30.06.2020|
13:34
Նախագծով սահմանվել է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած երեք դատավորների թափուր պաշտոններում առաջադրումները կատարելու կարգը և ժամկետները:
-
30.06.2020|
13:33
Հունիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
-
30.06.2020|
13:32
Իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատազություն գրավոր հաղորդում ներկայացրին։
-
30.06.2020|
13:31
ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում քննարկում է «ՍԴ մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագիծը։
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցում նիստին։
-
30.06.2020|
13:30
Հունիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։
-
30.06.2020|
13:29
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու ՀՀ օրենքի նախագիծը։
-
30.06.2020|
13:28
ՍԴ պատմության մեջ առաջին անգամ ՍԴ նիստը չի կայացել՝ քվորում չի ապահովվել: ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը՝ նշելով, որ նիստին մասնակցել է 4 դատավոր: